Բ Թեսաղոնիկեցիներին 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա թե ինչու շարունակ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչև որ զորությամբ ի կատար ածի ձեր բոլոր բարի ցանկություններն ու արդյունավորի ձեր հավատը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա թե ինչու ձեզ համար ամեն ժամ աղոթում ենք, որ մեր Աստվածը ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը և իր զորությամբ իրագործի ձեր բոլոր բարի ցանկություններն ու այն գործը, որ ծնում է հավատը, |
Արդարների ճանապարհները ծագող լույսի են նման, որ առաջնորդում են և լուսավորում, մինչև օրը լուսավոր դառնա։
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
«Ես տվեցի քեզ այդ հույսը, բայց դու ինձ չհիշեցիր,- ասում է Տերը.- մի՞թե ես չստեղծեցի ամուլին և ծննդկանին»,- ասում է քո Աստվածը։
և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։
Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։
Աստված, որին ծառայում եմ իմ հոգով՝ իր Որդու Ավետարանը քարոզելով, վկա է ինձ, թե ինչպես եմ անդադար հիշում ձեզ՝
Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, համոզված եմ ձեզ համար, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամբողջական գիտությամբ, կարող եք միմյանց խրատել։
Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։
Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով,
Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
Սա մի նշան է Աստծու արդար դատաստանի, որ դուք կարժանանաք Աստծու արքայությանը, որի համար էլ չարչարանք եք կրում։
որին նաև ձեզ կանչեց մեր քարոզած Ավետարանի միջոցով, որպեսզի ձեռք բերեք Տեր Հիսուս Քրիստոսի փառքը։
նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, դուք, որ մասնակից եք երկնավոր կոչմանը, նայե՛ք Հիսուս Քրիստոսին՝ Առաքյալին և Քահանայապետին, որին խոստովանում ենք մենք։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Սակայն Սարդիսում մի քանի հոգի ունես, որոնք չկեղտոտեցին իրենց զգեստները և պիտի շրջեն սպիտակ զգեստների մեջ, որոնց արժանի եղան։