Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եփեսացիներին 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 չեմ դադարում ձեզ համար գոհություն հայտնելուց՝ հիշելով ձեզ իմ աղոթքների մեջ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով,

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 1:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝


Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց։ Ամեն անգամ, ձեզ համար աղոթելով, գոհություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը՝


Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,


Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։


Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։


Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։


Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մի՛ դադարիր մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղաղակելուց, որ փրկի մեզ այլազգիների ձեռքից»։


Եվ երբ այս բարիքը լինի քեզ, հիշի՛ր ինձ և ողորմությո՛ւն արա ինձ. փարավոնի առաջ հիշի՛ր իմ անունը և ինձ հանի՛ր այս բանտից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ