Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ։ Մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ, Եվ մեգ կար նրա ոտքերի տակ։ |
Երրորդ օրն առավոտյան Սինա լեռան վրա ձայներ, փայլատակումներ ու միգախառն ամպ եղավ, և շեփորի ձայնը հնչում էր ուժգին։ Բանակատեղիում գտնվող ողջ ժողովուրդը զարհուրեց։
Եղանք առաջվա պես, երբ դու մեզ չէիր տիրում, և քո անունը մեզ վրա չէր։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն և կհալվեն։
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
Դուք մոտենալով կանգնեցիք լեռան ստորոտին։ Լեռը հրով բորբոքվում էր մինչև երկինք։ Խավար, մեգ ու մառախուղ էր։