45 Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։
45 Վեցերորդ ժամից ամբողջ երկրի վրա խավար իջավ մինչև իններորդ ժամը։
«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը մայր կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։
Խավար կհագցնեմ երկնքին, նրա հանդերձը քուրձ կդարձնեմ»։
Գբից ծուխ էր ելնում, ինչպես մեծ հնոցի ծուխը, որի պատճառով խավարեցին արեգակն ու օդը։
Առավոտյան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին։
Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։
Զատկին պատրաստվելու օրն էր, վեցերորդ ժամին մոտ։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա՛, ձեր թագավորը թող ձեզ լինի»։
Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։