Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրա բարկությունից ծուխ ելավ, ու նրա բերանից՝ լափող հուր։ Նրանից կայծակներ արձակվեցին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ծուխ ելավ նրա քթից, Եվ նրա բերանից՝ ամենակուլ կրակ. Կայծակներ փայլատակեցին նրանից։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:9
17 Խաչաձեւ Հղումներ  

Նրա առաջ եղած լույսի ցոլքից հրե կայծակներ բորբոքվեցին։


Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։


Կորչելու են Տիրոջ հրամանով, Նրա բարկության շնչից՝ ոչնչանալու։


Բերանիս խոսքերը թող հաճելի լինեն քեզ, Եվ սրտիս խորհուրդներն ամեն ժամ քո առջև լինեն, Տե՜ր, Օգնակա՛ն իմ և փրկի՛չ իմ։


Տիրոջ օրենքներն անբիծ են Եվ դարձի են բերում հոգիները, Տիրոջ վկայությունը ճշմարիտ է Եվ իմաստուն է դարձնում մանուկներին։


Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստված հրով իջել էր նրա վրա, և նրա ծուխը ելնում էր, ինչպես հնոցի ծուխ։ Եվ ողջ ժողովուրդը խիստ զարհուրեց։


Տիրոջ փառքի տեսիլքը՝ իբրև բորբոքված հուր, լեռան գագաթին էր՝ Իսրայելի որդիների առաջ։


Ահավասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գա Տիրոջ անունը՝ բարկությամբ վառված և փառքով լի. բարկությամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խոսքերը։ Նրա բարկությունն ու ցասումը կրակի պես պիտի լափեն,


Եվ արդ, մի՞թե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով. Տիրոջ զայրույթն է բորբոքված ծծմբով լի ձորի պես։


Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, քանզի իմ բարկությունից կրակ է վառվում, որ բորբոքվելու է ձեզ վրա։


Դրա համար էլ այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստվածը. «Քանի որ այդ բանը խոսեցիք, ահավասիկ իմ խոսքը քո բերանն եմ դնում իբրև կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին, փայտի պես։


Նրա երեսի առջևից խոսք կգնա և նրա հետևից դեպի դաշտերը կելնի։


Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։


քանի որ մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ