Նաթանը գնաց իր տուն, և Տերը հարվածեց Դավթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, որը հիվանդացավ։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը երեխայի համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց և գնաց գիշերն անցկացրեց գետնին պառկած։ |
Նաթանը գնաց իր տուն, և Տերը հարվածեց Դավթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, որը հիվանդացավ։
Դավիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետև մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցե Տերը ողորմի, և մանուկն ապրի”։
Ելավ արքան, իր հագուստները պատառոտեց ու ընկավ գետնին։ Բոլոր ծառաները, որ նրա շուրջն էին, նույնպես պատառոտեցին իրենց հագուստները։
Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։
Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։