Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:27
18 Խաչաձեւ Հղումներ  

Երբ արքան կնոջ այս խոսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, և քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրա, ժողովուրդը տեսավ, որ նա իր հագուստի տակից մարմնի վրա քուրձ էր հագել։


Եվ պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ պահեց իր որդու համար։


Դավիթը Հովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք ու ողբացե՛ք Աբենների վրա»։ Դավիթ արքան գնում էր դագաղի հետևից։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


և ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնություն իմ անձի։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


և քուրձ են կարել իմ մորթի վրա։ Հանգել է գետնին իմ զորությունը.


Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը հանդերձները պատառոտելով եկան Եզեկիայի մոտ ու նրան հաղորդեցին Ռափսակի ասածները։


Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։


Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։


Տերը Աքաաբի մասին ասաց իր ծառա Եղիային.


Երբ Եզեկիա արքան լսեց այս, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ ու մտավ Տիրոջ տունը։


Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։


Թագավորն ու նրա բոլոր պաշտոնյաները, որ լսեցին այդ բոլոր խոսքերը, չաղաչեցին Տիրոջը և չպատառոտեցին իրենց պատմուճանները։


Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։


Ժողովուրդը, լսելով այդ խիստ խոսքերը, մեծ սուգ արեց, և ոչ ոք իր վրա զարդ չկրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ