Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Պալատականները ելան գնացին նրա մոտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ և նրանց հետ հաց չկերավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ նրա տան մեծավորները գնացին նրա մոտ, որ նրան բարձրացնեն գետնից, բայց նա չուզեց և նրանց հետ հաց չկերավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:17
7 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամն ասաց իր տան ավագագույն ծառային՝ իր ամբողջ ունեցվածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ։


Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։


Երբ յոթերորդ օրը մանուկը մեռավ, ծառաները վախենում էին Դավթին հայտնել, որ մանուկը մեռավ, քանի որ ասում էին. «Մանուկը քանի դեռ կենդանի էր, խոսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց։ Հիմա ինչպե՞ս ասենք, թե մանուկը մեռավ։ Նա չարիք կգործի»։


Քանի դեռ ցերեկ էր, ամբողջ ժողովուրդը եկավ Դավթի մոտ, որ նա ճաշի, սակայն Դավիթը երդվելով ասաց. «Աստված ինձ այսպես և այսպես ու ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որևէ բան ուտեմ»։


Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, Քեզ ողորմությամբ և գթությամբ պսակում,


Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, և տեղի տալով՝ Սավուղը գետնից վեր կացավ ու նստեց աթոռին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ