Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 22:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 22:12
31 Խաչաձեւ Հղումներ  

Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


Ածիլվի՛ր և կտրի՛ր մազերդ քո փափկասուն որդիների համար, լայնացրո՛ւ մազերիդ կտրվածքն արծվի պես, քանի որ գերեվարվեցին քեզնից։


Այժմ ուրեմն, հարուստնե՛ր, լացե՛ք և ողբացե՛ք ձեր գլխին գալիք թշվառությունների համար


Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։


Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։


Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։


Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։


լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը,


Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.


Տեսար նաև մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում ու լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի վրա։


Երբ ես լսեցի այս խոսքերը, պատռեցի իմ հագուստները, փետեցի իմ մազերն ու մորուքը և նստեցի սգավոր։


Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։


Քո գործերի պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, մեջքի նուրբ գոտու փոխարեն՝ պարանե գոտի, ոսկյա գլխազարդի փոխարեն՝ ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնես։


որովհետև ամբարիշտը պապանձվեց։ Ով երկրի վրա արդարություն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպեսզի չտեսնի փառքը Տիրոջ։


Վա՜յ քեզ, Արիե՛լ քաղաք, Արիել, որը Դավիթը պաշարեց, քանզի տոներդ խախտվեցին։ Արմտի՛ք հավաքեք և տարեցտարի կերե՛ք, կերե՛ք Մովաբի հետ միասին։


Զարհուրե՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմե՛ք, ինքնավստահնե՛ր, մերկացե՛ք, հանվե՛ք, քո՛ւրձ հագեք,


և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։


Դրա համար քո՛ւրձ հագեք, կոծե՛ք ու ճի՛չ բարձրացրեք, քանզի Տիրոջ ցասումը հետ չդարձավ ձեզնից։


«Կտրի՛ր մազերդ ու դե՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետև Տերը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում։


նրանց համար արյունբզիկ չեն լինելու և մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու և ոչ էլ թաղման։


Նրանց հետ կերուխումի նստելու համար խնջույքի տուն մի՛ մտիր».


ածիլելու, ճաղատացնելու են գլուխները, քուրձեր են հագնելու և դառնացած սրտով լաց են լինելու քեզ վրա։


Մի՛ խնդա, Իսրայե՛լ, և մի՛ ուրախացիր երկրի ժողովուրդների նման, որովհետև պոռնկանալով հեռացար քո Աստծուց. կաշառք սիրեցիր ցորենի բոլոր կալերի համար։


Ողբա՛ ինձ, ինչպես քուրձ հագած հարսը՝ իր ամուսնու համար։


Եզեկիա արքան, լսելով այս խոսքերը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ և մտավ Տիրոջ տունը։


Այնուհետև տնտես Եղիակիմին, գրագիր Սոմնասին և երեց քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամովսի որդու՝ Եսայի մարգարեի մոտ,


«Եվ արդ, ասում է Տերը՝ ձեր Աստվածը, դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, պահքով, լալով ու կոծելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ