որովհետև ինքդ քեզ խոնարհ պահած կլինես ու կասես, թե ամբարտավանություն ես արել։ Կապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են.
ԱՌԱԿՆԵՐ 29:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարտավանությունը մարդուն նկուն պիտի դարձնի, իսկ խոնարհներին Տերը պիտի փառավորի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու ամբարտավանությունը նրան կնվաստացնի, բայց հեզահոգին փառքի կարժանանա։ |
որովհետև ինքդ քեզ խոնարհ պահած կլինես ու կասես, թե ամբարտավանություն ես արել։ Կապրեցնի նրանց, ում աչքերը խոնարհ են.
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։
որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։