Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 27:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որդյա՛կ, իմաստո՛ւն եղիր, որ սիրտդ ուրախ լինի, և վանի՛ր քեզնից նախատինքի խոսքերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որդյա՛կ իմ, իմաստո՛ւն եղիր և սիրտս ուրախացրո՛ւ, որպեսզի ես կարողանամ պատասխան տալ ինձ նախատողին։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 27:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ո՜վ թագավորներ, դա՛ս առեք, Եվ դուք, երկրի դատավորնե՛ր, խրատվե՛ք,


Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։


Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։


Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է թվում, քան նա, ով հարստության ավետիս է բերում։


Խորագետը խուսափում է գալիք չարից, իսկ անզգամներն ընդառաջ են ելնում և տուժում։


Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, իսկ բոզարածը կործանում է նրա հարստությունը։


Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։


Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։