Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Հովհաննես 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներից ոմանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ, ըստ այն պատվիրանի, որն ստացանք Հորից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Չափազանց ուրախացա, որ գտա քո որդիներին, որ ճշմարտությամբ ընթանում են համաձայն այն պատվիրանի, որ Հորից ստացանք։

Տես գլուխը Պատճենել




Բ Հովհաննես 1:4
12 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ.


և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։


Ով ասում է, թե ինքը նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա էր ընթանում։


Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։


Ճշմարտության օրենքն էր նրա բերանում, և անիրավություն չգտնվեց նրա շուրթերին, խաղաղ և ուղիղ ընթացավ ինձ հետ և շատերին անիրավությունից դարձրեց։


Ես չափազանց ուրախացա Տիրոջով, որ դուք ևս խորհեցիք հոգալ ինձ համար, ինչպես որ արդեն հոգում էիք, բայց առիթ չէիք ունենում։


Երբ տեսա, որ շիտակ չեն ընթանում դեպի Ավետարանի ճշմարտությունը, ամենքի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, որ հրեա ես, ապրում ես հեթանոսաբար և ոչ հրեաբար, ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում հրեաբար լինել»։


անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ