Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 29:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Իմաստություն սիրողը ուրախացնում է իր հորը, իսկ բոզարածը կործանում է նրա հարստությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Իմաստություն սիրող մարդն ուրախացնում է իր հորը, բայց պոռնիկների ընկեր եղող մարդը փչացնում է ունեցվածքը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 29:3
14 Խաչաձեւ Հղումներ  

Որդյա՛կ, իմաստո՛ւն եղիր, որ սիրտդ ուրախ լինի, և վանի՛ր քեզնից նախատինքի խոսքերը։


Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։


Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։


Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։


Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։


Իմաստուն որդին պահում է օրենքը, իսկ որկրամոլներին միացողն անարգում է իր հորը։


քանզի պոռնիկ կնոջ գինը մի նկանակ հացի չափ է, որովհետև չար կինը պատվական մարդկանց հոգիներն է որսում։


Ուրախություն սիրողը կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, կհարստանա։


Ով մշակում է իր հողը, կհագենա հացով, իսկ ով դատարկաբանների հետևից է գնում, անտուն կմնա։


Որդյա՛կ, եթե իմաստուն լինի քո սիրտը, կուրախացնես և իմ սիրտը։


Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ