ԱՌԱԿՆԵՐ 23:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞չ նրանցը, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։ |
Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։
Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են ցքիի հետևից և օրն անցկացնում դրանով, որովհետև գինին նրանց շուտով պիտի այրի։
նաև խմում եք անապակ գինի և անուշահոտ յուղերով օծվում ու չէիք ցավում Հովսեփի կործանման համար,-
Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։