2 մորթեց իր անասունները, հանեց իր գինին և պատրաստեց իր սեղանը։
2 Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։
Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով
«Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց, որ հանեցի ձեզ համար։
Ո՞չ նրանցը, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա։
Վերցնեմ, տանեմ քեզ իմ մոր տունը և ինձ հղացողի սենյակը, հարբեցնեմ քեզ յուղագործների գինիով, իմ նռնենիների օշարակով։
Երբ Հովսեփը տեսավ նրանց և իր եղբորը՝ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։