Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Նա խմեց գինուց, հարբեց ու իր տան մեջ մերկացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 9:21
13 Խաչաձեւ Հղումներ  

Գինին անառակության է տանում, հարբեցողությունը՝ թշնամության, դրանց տրվողը իմաստուն չէ։


Հորդորի՛ր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։


չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։


Հետևաբար, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։


Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։


Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։


ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։


Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։


Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ