Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 23:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Նրանցը, ովքեր հապաղում են գինու մոտ, նրանցը, ովքեր գնում են խառնած գինին փնտրելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Ո՞չ նրանցը, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 23:30
10 Խաչաձեւ Հղումներ  

Խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում։


Որովհետև բաժակ կա Տիրոջ ձեռքին, և եփվում է պղտորությամբ լցված գինին. գինին թափվում է նրանից, բայց հիրավի երկրի բոլոր ամբարիշտները պիտի քամեն ու խմեն նրա մրուրները։


Գինին ծաղրող է, օղին՝ խռովարար, և ամեն ոք, ով տարվի սրանցով, իմաստուն չէ։


Գինեմոլների մեջ մի՛ եղիր և ոչ էլ որկրամոլությամբ միս ուտողների.


Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։


Սրանք էլ տատանվում են գինիով, սրանք էլ խոտորվում են օղիով. քահանան և մարգարեն մոլորված են օղիով, կուլ են գնացել գինուն, խոտորվել են օղիով։ Սրանք մոլորվում են տեսիլքների մեջ, սայթաքում են վճիռ արձակելիս,


Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։


Որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։


Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։


Եվ Աբիգեան գնաց Նաբաղի մոտ. և ահա իր տան մեջ նա թագավորական խնջույքի պես խնջույք ուներ, և զվարթացել էր Նաբաղի սիրտը, ու նա շատ էր հարբել, և կինը մինչև առավոտյան լույսը նրան բան չպատմեց՝ շատ կամ քիչ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ