Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
ԱՌԱԿՆԵՐ 23:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մե՛ջ եղիր։ |
Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։
Երանելի է այն մարդը, որ արհամարհում է ամեն ինչ երկյուղածության պատճառով, իսկ խստասիրտը կընկնի չարիքների մեջ։
Քանզի երազների առատության մեջ և՛ խոսքերի շատություն կա, և՛ ունայնություն։ Բայց դու քո հերթին վախեցի՛ր Աստծուց։
Եթե երկրի վրա տնանկի զրպարտություն տեսնես և իրավունքի ու արդարության հափշտակություն, չզարմանաս, որովհետև բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ վեր ավելի բարձր պաշտոնյաներ կան։
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Եվ եթե Հայր եք կոչում առանց աչառության և յուրաքանչյուրին ըստ իր գործերի դատողին, ապա երկյուղո՛վ ապրեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ։