19 Մի՛ խնդա չարագործների հետ և մի՛ նախանձիր մեղավորներին,
19 Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։
Որդյա՛կ իմ, մի՛ նախանձիր չարերին, և մի՛ ցանկացիր նրանց մեջ լինել,
Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։
Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։
Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա զոհաբերության
Ձեռքդ ընդմիշտ բարձրացրո՛ւ նրանց ամբարտավանության վրա. Թշնամին անիրավություն գործեց քո սրբավայրում,
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,
Մովսեսը խոսեց ժողովրդի հետ՝ ասելով. «Հեռացե՛ք այդ խստասիրտ մարդկանց վրաններից, և մի՛ դիպչեք նրանց իրերին, որպեսզի նրանց մեղքի պատճառով դուք էլ չկորչեք»։
Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,
Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։
Տերը կտեսնի և հաճո չի լինի նրան, և իր բարկությունը կհեռացնի նրանից։