ԱՌԱԿՆԵՐ 22:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անիրավների ճանապարհին տատասկ և որոգայթ կա, իսկ ով զգույշ է իր անձի համար, հեռանում է նրանցից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Բարի իմաստությունը շնորհ է տալիս, իսկ օրենքի ճանաչումը մտքի բարիք է. արհամարհողների ճանապարհը կորստյան է տանում։
Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։
Պատվիրաններ պահողը պահում է իր հոգին, իսկ նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանվի։
Մեղավոր մարդու համար սաստիկ որոգայթ կլարվի, իսկ արդարը ուրախության և խնդության մեջ պիտի լինի։
հաստատ իմացած եղեք, որ Տերն այլևս չի կոտորի այն ազգերին ձեր առաջ, և նրանք ձեզ համար որոգայթ և գայթակղություն կլինեն, փուշ՝ ձեր գարշապարների համար և նետեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ կորչեք այս բարեբեր երկրից, որ տվեց ձեզ Տերը՝ ձեր Աստվածը։
Գիտենք, որ Աստծուց ծնվածը չի մեղանչում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։