Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։
ԱՌԱԿՆԵՐ 19:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատին ողորմացողը փոխ է տալիս Տիրոջը, և նա կհատուցի նրան հասանելիքը։ |
Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ պետք է հատուցի այն բանի փոխարեն, որ արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։
Երբ քո արտը հնձելուց հետո որա մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն ու որբին, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր այն գործերում, որոնք ձեռնարկում ես։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։