Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 6:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 6:38
29 Խաչաձեւ Հղումներ  

Պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տերը՝ Աստված, կօրհնի քեզ քո բոլոր գործերում, ինչ էլ որ ձեռնարկես։


Ապա նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք ձեր լսածներին. լսողներիդ ավելին կտրվի. ինչ չափով, որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։


Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։


Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և մեկը քեզնից վերցնի, հետ մի՛ պահանջիր։


քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։


Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։


Մինչև ծով տարածեց իր որթը, Իսկ շառավիղները մինչև գետերն են։


Եվ Ադոնիբեզեկն ասաց. «Յոթանասուն թագավորներ, որոնց ձեռքերի ու ոտքերի ծայրերը կտրված էին, հավաքում էին իմ սեղանի տակի փշրանքները։ Արդ, ինչպես ես էի արել, այդպես էլ Աստված ինձ հատուցեց»։ Նրան բերեցին Երուսաղեմ, և նա այնտեղ մեռավ։


Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,


աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,


Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե ծառադ արդյոք կերածի ու խմածի համը կառնի՞, կամ թե տակավին կլսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ Ծառադ ինչո՞ւ բեռ լինի իր տեր արքային։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ