Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 24:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երբ քո արտը հնձելուց հետո որա մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն ու որբին, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր այն գործերում, որոնք ձեռնարկում ես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 24:19
23 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Հոբի կյանքի վերջին շրջանն ավելի օրհնեց, քան առաջին շրջանը. նրա հոտի մեջ եղան տասնչորս հազար ոչխար ու այծ, վեց հազար ուղտ, հազար լուծ եզ, հազար մատակ էշ։


Ամուլին բնակեցնում է ցնծալի տան մեջ, Ինչպես իր զավակներով բերկրող մայրը։


Ով անարգում է աղքատին, մեղք է գործում, իսկ ով ողորմում է աղքատին, երանելի է։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, և այդ խորհուրդը կա ու կմնա։


Եվ երբ հնձեք ձեր արտերի հունձը, կրկին չվերադառնաք չհնձվածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հավաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդուխտին թողեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։


տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։


Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։


Պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տերը՝ Աստված, կօրհնի քեզ քո բոլոր գործերում, ինչ էլ որ ձեռնարկես։


որովհետև ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։


Եվ Տիրոջ՝ քո Աստծու առջև կասես. “Իմ տնից հանեցի այն, ինչ առանձնացված էր որպես սուրբ, և հանձնեցի ղևտացուն, եկվորին, որբին և այրուն՝ ըստ ինձ տված քո պատվիրանների, Տե՛ր, որոնք անտես չարեցի և չմոռացա։


այլ տարե՛ք, կուտակված խրձերից էլ նրա առաջը գցե՛ք, թո՛ւյլ տվեք ուտի և հասկ հավաքի, մի՛ հանդիմանեք նրան»։


Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ