Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ինչպես եղջերուն աղբյուրների ջրին է փափագում, Այնպես էլ իմ հոգին՝ քեզ, ո՜վ Աստված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 41:2
16 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։


Մի՛ լքիր ինձ, Տե՜ր, Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից,


Տերը մոտ է նրանց, ովքեր սրտամաշ են, Եվ հոգով խոնարհներին փրկում է։


Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։


Սկեսուրը նրան ասաց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր. օրհնյալ լինի նա, ով լավություն արեց քեզ»։ Եվ Հռութն իր սկեսրոջը պատմեց, թե որտե՛ղ է եղել, և ասաց. «Բոոս է այն մարդու անունը, որի մոտ աշխատեցի այսօր»։


Ողորմած մարդը բարիք է գործում իր հոգուն, իսկ անողորմը կործանում է իր մարմինը։


Ով անարգում է աղքատին, մեղք է գործում, իսկ ով ողորմում է աղքատին, երանելի է։


Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։


Ձեռքը բաց է աղքատներին, և բաժին է տալիս խեղճերին։


Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ