ԱՌԱԿՆԵՐ 16:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։ |
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Եվ մինչ նա իր Նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով սպանեցին նրան, և իրենք փախստական գնացին Հայք [𝕸 Արարատի երկիր]։ Իսկ նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ասորդանը։
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
Հպարտությունդ տեղի պիտի տա, և ոչնչանա. ոչ ոք այն չի վերականգնի։ Կրակ պիտի վառեմ քո Անտառներում, որ իր շուրջը եղած ամեն բան պիտի լափի»։
Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։
և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”,
Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։
Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի՝ “Սրան տե՛ղ տուր”։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։
Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.
Երբ այլազգին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, քանի որ նա մի պատանյակ էր՝ խարտյաշ ու գեղեցիկ աչքերով։