Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Հպարտությունդ տեղի պիտի տա, և ոչնչանա. ոչ ոք այն չի վերականգնի։ Կրակ պիտի վառեմ քո Անտառներում, որ իր շուրջը եղած ամեն բան պիտի լափի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:32
22 Խաչաձեւ Հղումներ  

Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, որը պիտի ճարակի Ադերի որդիների հրապարակները»։


Ձեր չար ընթացքի համեմատ ես կայցելեմ ձեզ,- ասում է Տերը,- կրակ կվառեմ ձեր Անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը»։


Դրա համար միայն մեկ օրում դրա վրա պիտի հասնեն պատուհասներ՝ մահ ու սուգ, սով ու հուր ճարակող, քանի որ հզոր է Տերը՝ Աստված, որ դատապարտեց նրան։


Կրակ կուղարկեմ Հուդայի վրա, և կուտի Երուսաղեմի հիմքերը»։


«Կրակ կուղարկեմ Մովաբի վրա, և կրակը կուտի նրա քաղաքների հիմքերը, և կմեռնի Մովաբը տկարության մեջ, աղաղակով և փողի ձայնով։


Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։


Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։


Կրակ կուղարկեմ Ծուրի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը»։


«Կրակ կուղարկեմ Գազայի պարիսպների վրա, և կուտի նրա հիմքերը։


«Կրակ կուղարկեմ Ազայելի տան վրա, և կուտի Ադերի որդու հիմքերը։


ու կասես. “Թող Բաբելոնն այսպես ընկղմվի ու չբարձրանա այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրա”»։ Երեմիա մարգարեի խոսքերն այստեղ վերջանում են։


Եվ այլևս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետև դու հավիտյան պիտի լինես ապականության մեջ,- ասում է Տերը։


Կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է և փառքից առաջ՝ խոնարհվում։


Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։


Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։


Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում, և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ