ԱՌԱԿՆԵՐ 10:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջից երկյուղն ամրոց է սրբերի համար, և բեկում՝ չարիք գործողների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհն ամրոց է, իսկ անօրենություն գործողների համար՝ կործանում։ |
Արդարությունն անմեղներին պահում է ճանապարհներին, մեղքերն անզգամ են դարձնում ամբարիշտներին։
Արդարների ուրախությունը իրավունքի գործադրումն է, և սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։