ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։
ԱՄՈՎՍ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեր տոնախմբությունները սգի պիտի վերածեմ և ձեր բոլոր երգերը՝ ողբի, և ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ և ամեն գլխի վրա՝ կնտություն, և մեկ հատիկի սգի պես պիտի անեմ և նրա վախճանը՝ դառը օրվա պես»։ |
ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։
թե ինչպե՛ս է լցվելու իր որովայնը։ Աստված նրա վրա է ուղարկելու իր սրտմտությունն ու զայրույթը, վրան ցավեր է թափելու,
Քո գործերի պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, մեջքի նուրբ գոտու փոխարեն՝ պարանե գոտի, ոսկյա գլխազարդի փոխարեն՝ ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնես։
Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-
Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրվեն, բոլոր մորուքները կտրվեն, բոլոր ձեռքերը կուրծք ծեծեն, բոլոր մարմինները քուրձ պիտի հագնեն։
«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։
Մեջքներին քուրձեր են առնելու. նրանք ցնորքներով են պարուրվելու, ամեն երես ամոթով է պատվելու, իսկ ամեն գլուխ՝ ճաղատությամբ։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.
Դրա համար կդառնամ ու կառնեմ իմ ցորենն իր ժամանակին, իմ գինին ու ձեթը՝ իրենց ժամանակին. նրանից կխլեմ նաև իմ հագուստը և իմ կերպասը, որպեսզի չծածկի իր ամոթույքը։
Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։
Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։