ԾՆՆԴՈՑ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 ապա գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, և ասաց. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Մինչ նստել էր նրա դիմաց, մանուկը բարձրաձայն լաց էր լինում։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։ Տես գլուխը |