31 Քնարս սուգի է շրջվել, սիրտս և երգս՝ լացուկոծի մեջ»։
31 Սգի է փոխվել իմ քնարը, ու իմ սրինգը՝ լալկանների ձայնի»։
Մեր սրտերը զրկվեցին ուրախությունից, և մեր օրհներգություններն ու պարերը փոխվեցին սգի։
Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը,
Պիտի շրջեմ նեղացած սրտով, անսանձ բերանով. ու հավաքույթի մեջտեղում կանգնած՝ ձայնս բարձրացնեմ։
Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։