Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։
ԱՄՈՎՍ 6:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ կամ հանդարտվեն մատակների մեջ, քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության և արդարության պտուղը՝ դառնության, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք, որ Լո-Դաբարով ուրախանում եք, որ ասում եք. “Ահա մեր ուժով մեզ համար Քարնայիմն առանք”, |
Հովաքազի որդի Հովասը ելավ և Ազայելի որդի Ադերի որդուց գրավեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հոր՝ Հովաքազի ձեռքից։ Հովասը նրան երեք անգամ հաղթեց և վերագրավեց Իսրայելի քաղաքները։
Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։
և ասա՛ նրան. “Զգո՛ւյշ եղիր և հանդարտվի՛ր. մի՛ վախեցիր, և թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանի որ երբ վրա հասնեն իմ բարկությունն ու զայրույթը, ձեզ դարձյալ պիտի բժշկեմ։
«Քանի որ այդ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն,
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, փարավո՛ն, եգիպտացիների արքա՛, օ՜ մեծ վիշապ, որ նստում ես գետերի միջև, որ ասում ես՝ “Իմն են այս գետերը, և ես եմ սրանց ստեղծել”։
և եգիպտացիների քո երկիրը կործանված ու ավերակ է լինելու։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ “Այս գետերն իմն են, և ես եմ սրանց ստեղծել”,
Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։
Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի փոխվի։
Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները չարչարել էին երկրի բնակիչներին։
Նրանք դուրս եկան դաշտերը, քաղեցին իրենց այգիների խաղողը, տրորեցին հնձաններում, պար բռնեցին, մտան իրենց աստծու տունը, կերան, խմեցին և անիծեցին Աբիմելեքին։
Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։