29 Թե ուրախացա գետնին թավալվող թշնամուս վրա, և “վա՜շ” ասացի իմ սրտում,
29 Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել
Նրանք ողբացին, լաց եղան ու մինչև երեկո ծոմ պահեցին Սավուղի, նրա որդի Հովնաթանի, Հուդայի ժողովրդի ու Իսրայելի տան համար, որ ընկան սրով։
Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղավ նրա գերեզմանի վրա։ Աբենների համար լաց էր լինում նաև ամբողջ ժողովուրդը։
Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։
Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։
Պետք չէ մտնեիր ժողովուրդների [𝕸 իմ ժողովրդի] դռներով նրանց ցավերի օրը, պետք չէ տեսնեիր նրանց ժողովարանները նրանց կործանման օրը և պետք չէ հարվածեիր նրանց զորքին նրանց կորստյան օրը։