Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Պետրոս 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հարգե՛ք բոլորին, սիրե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվե՛ք թագավորներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։

Տես գլուխը



Ա Պետրոս 2:17
25 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։


Եվ ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն և նրան մի՛ վնասիր, որովհետև այժմ իմացա, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չխնայեցիր նույնիսկ քո սիրելի որդուն»։


Երրորդ օրը նրանց ասաց. «Ահա թե ինչ պիտի անեք, որպեսզի փրկվեք, որովհետև ես աստվածավախ եմ։


Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։


Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։


Քո սիրտը թող չնախանձի մեղավորներին, այլ Տիրոջ երկյո՛ւղն ունեցիր ամեն օր։


Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ,


Զգուշացի՛ր թագավորի բերանից և մի՛ շտապիր Աստծուն երդում տալիս։


Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։


Եվ նետեցի երկրորդ գավազանը՝ Վիճակը, խզելու իմ ուխտը Հուդայի և Իսրայելի միջև։


Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։


դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։


եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ գթասիրտ. հարգելու մեջ՝ միմյանց գերազանցել.


Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։


Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։


Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։


Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,


Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը հայհոյության առարկա չդառնան։


Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։


Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,


Հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության ի սեր Տիրոջ՝ թե՛ թագավորին, որպես գերագույն,


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։


Սավուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու Իսրայելի առաջ ինձ պատվի՛ր, եղի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։