Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եփեսացիներին 5:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։

Տես գլուխը Պատճենել




Եփեսացիներին 5:21
20 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,


Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։


Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը,


Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։


Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։


Հարգե՛ք բոլորին, սիրե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվե՛ք թագավորներին։


որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն


Եղբայրնե՛ր, դուք կանչվել եք ազատության համար, միայն թե ձեր ազատությունը մարմնի ցանկությունները կատարելու պատրվակ չլինի, այլ սիրով ծառայե՛ք միմյանց։


Կինը հավաքույթի ժամանակ թող լսի և ուսանի լռությամբ և ամենայն հնազանդությամբ։


որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։


Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ,


Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։


Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։


Հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության ի սեր Տիրոջ՝ թե՛ թագավորին, որպես գերագույն,


Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։


Ես շարունակեցի. «Ճիշտ չէ ձեր արածը, որովհետև չեք երկնչում Աստծուց և այդ պատճառով էլ զերծ չմնացինք հեթանոսների և մեր թշնամիների նախատինքներից»։


Իշխանները, հզոր մարդիկ և իր հայր Դավիթ արքայի բոլոր որդիները հնազանդվեցին նրան։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազա՛նդ եղիր նրան»։


Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ