Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 20:12
42 Խաչաձեւ Հղումներ  

Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։


Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։


Օրինակ՝ Մովսեսն ասում է. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16). նաև՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)։


Աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, և արծիվների ձագերը պիտի հոշոտեն։


Թող յուրաքանչյուրդ ակնածի իր հորից ու իր մորից։ Պահե՛ք իմ շաբաթ օրերը, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Պատվիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը (Ելք 20.14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։


պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16) և «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։


Ով հայհոյում է հորն ու մորը, նրա լույսը պիտի մարի. նրա աչքերի բիբերը խավար պիտի հագնեն։


Եթե մեկը գողանա Իսրայելի որդիներից մեկին և վաճառի, և կամ իր մոտ գտնեն նրան, ապա մահապատժի թող ենթարկվի։


Պատվիրանները գիտես. “Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12-14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։


Ով հարվածի իր հորը կամ մորը, մահապատժի թող ենթարկվի։


Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։


Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։


Եղիսեեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը և նրա հեծյալը»։ Եվ այլևս չտեսավ նրան։ Եղիսեեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։


Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։


Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պետք է ունենաս, նաև ճշգրիտ ու արդար չափ, որպեսզի երկար ապրես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալու է քեզ,


«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։


Չար ծնունդն անիծում է իր հորը և չի օրհնում իր մորը։


Ով մերժում է իր հորը կամ մորը և դա մեղանչել չի համարում, նա կցորդ է ամբարիշտ մարդկանց։


Անզգամն անարգում է հոր խրատը, իսկ ով ընդունում է հանդիմանությունը, խորագետ է։


Բերսաբեեն գնաց Սողոմոն արքայի մոտ, որպեսզի նրա հետ խոսի Ադոնիայի մասին։ Արքան ոտքի կանգնեց նրա առջև, համբուրեց նրան և նստեց իր գահին։ Արքայի մոր համար էլ աթոռ բերվեց, և մայրը նստեց նրա աջ կողմում։


Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։


Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։


Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։


«Ուրեմն պահե՛ք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպեսզի ապրեք, բազմանաք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, դեպի ուր անցնում եք Հորդանան գետով՝ ժառանգելու այն,


որպեսզի երկար ապրեք այն երկրում, որ Տերը երդվեց ձեր հայրերին՝ տալու նրանց, և նրանցից հետո՝ նրանց զավակներին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։


«Եթե մեկն ունի անհնազանդ ու անզգամ որդի, որն իր հորն ու մորը չի լսում, որին խրատում են, բայց նա չի լսում նրանց,


«Անիծյալ լինի նա, ով կանարգի իր հորը կամ իր մորը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։


նաև տներ մի՛ շինեք, սերմ մի՛ ցանեք և այգիներ մի՛ տնկեք, այլ ձեր բոլոր օրերում բնակվե՛ք վրանների մեջ, որպեսզի այդ երկրում, որտեղ դուք պանդուխտ եք, շատ օրեր ապրեք”։


Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպես ասաց Երեմիան. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հետևեցին իրենց հոր պատվիրանին, հավատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամենը, ինչ որ նրանց պատվիրել էր իրենց հայրը,


քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,


Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։


Իսրայելի որդիները կատարեցին այն, ինչ նա պատվիրել էր իրենց։


Նա իջավ կալը և ամեն ինչ արեց այնպես, ինչպես պատվիրել էր իր սկեսուրը։


Այնտեղից Դավիթը գնաց Մովաբի Մասեփա քաղաքը և Մովաբի արքային ասաց. «Թող իմ հայրն ու մայրը քեզ մոտ մնան, մինչև իմանամ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ