Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 11:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ նետեցի երկրորդ գավազանը՝ Վիճակը, խզելու իմ ուխտը Հուդայի և Իսրայելի միջև։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ես կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը, որպեսզի քանդեմ Հուդայի և Իսրայելի եղբայրությունը։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 11:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։


Նրանց դարձնելու եմ մեկ ազգ իմ երկրում՝ Իսրայելի լեռների վրա. որպես թագավոր՝ մեկ իշխան է լինելու նրանց վրա։ Այլևս երկու ազգ չեն լինելու, ոչ էլ երկու թագավորությունների բաժանված,


«Դրա համար այլևս չեմ խնայի այդ երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես կմատնեմ մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ ձեռքը և իր թագավորի ձեռքը, և կհարվածեն, և չեմ փրկի նրանց ձեռքից։


Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։


Եվ ասացի. «Չեմ հովվի ձեզ. ով մեռնելու է, թող մեռնի, ով սատկելու է, թող սատկի, իսկ մնացածները թող ուտեն յուրաքանչյուրն իր ընկերոջ մարմինը»։


Եվ այդժամ շատերը գայթակղվելու են, միմյանց մատնելու և միմյանց ատելու։


Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։


Իսկ եթե միմյանց խայթեք ու հոշոտեք, զգուշացե՛ք, գուցե միմյանց ոչնչացնեք։


Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։


որովհետև որտեղ հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ