Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող ամբողջ երկիրը վախենա նրանից, թող երկիրը հաստատուն մնա և չսասանվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ, Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։ |
Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։
Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու,
Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։