Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք, Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ, Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։ |
Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ և սաղմոսերգուներ ու օրհներգուներ կարգեց, որ զորքի առջևից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբությունները։ Նրանք ասում էին. «Փառաբանենք Տիրոջը, քանզի նրա ողորմությունը հավիտյան է»։
Գովաբանում եմ քեզ, Տե՜ր, որովհետև ընդունեցիր ինձ Եվ չթողեցիր, որ թշնամիներս ուրախանան վրաս։
Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։
Թեպետ և ասում էի. «Եթե այսպես պատմեմ, Դիմացդ պիտի գտնեմ քո որդիների սերնդին, Որոնց և ուխտեցի»։
Թող ամաչեն բոլոր նրանք, ովքեր կուռքերին են երկրպագում, Եվ ովքեր պարծենում են իրենց պատկերներով։ Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն.
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ, որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի. չէ՞ որ այն օրը, երբ նրանցից վերցնեմ իրենց զորությունը, հպարտությունն ու պարծանքը, նրանց աչքի համար ցանկալին, իրենց հոգիների հպարտությունը, նրանց տղաներին ու աղջիկներին,
Զարդերից ամենաընտիրներն են գործածել՝ հպարտանալու համար, դրանցից իրենց պաշտամունքի կուռքերն ու պատկերներն են պատրաստել։ Դրա համար էլ դրանք նրանց համար պղծության առարկա եմ դարձնելու
ասելով. «Ամեն։ Օրհնությո՜ւն, փա՜ռք, իմաստությո՜ւն, գոհությո՜ւն, պատի՜վ, զորությո՜ւն և կարողությո՜ւն մեր Տիրոջը՝ Աստծուն, Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։
Արդ, պատրաստե՛ք ձեր հետույքների, ինչպես նաև ձեր երկիրն ապականող մկների քանդակները, և փա՛ռք տվեք Տիրոջը, որպեսզի նա թեթևացնի իր ձեռքը ձեր, ձեր աստվածների ու ձեր երկրի վրա։