Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 ասելով. «Ամեն։ Օրհնությո՜ւն, փա՜ռք, իմաստությո՜ւն, գոհությո՜ւն, պատի՜վ, զորությո՜ւն և կարողությո՜ւն մեր Տիրոջը՝ Աստծուն, Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 ասելով. «Ամե՛ն. օրհնությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, ուժը և զորությունը մեր Աստծուն լինեն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 7:12
27 Խաչաձեւ Հղումներ  

նրան՝ միա՛կ Աստծուն և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, փա՜ռք, մեծությո՜ւն, զորությո՜ւն և իշխանությո՜ւն բոլոր ժամանակներից առաջ, այժմ և բոլոր ժամանակներում։ Ամեն։


Եվ ծնկի եկան քսանչորս երեցներն ու չորս կենդանիները և երկրպագեցին գահի վրա նստած Աստծուն՝ ասելով. «Ամե՛ն. Ալելուիա՜»։


Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։


Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ, Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։


Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը, թողեցին իրենց ողորմությունը։


Ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց. Շաչում են հողմերը, և հոսում են ջրերը։


Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան, Կործանվեցին, պակասեցին, Կորան իրենց անօրենության պատճառով


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։


արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով։


Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։


Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը, Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։


Քեզնով փրկության ցնծությո՛ւնը տուր ինձ Եվ ամրացրո՛ւ ինձ քո հոգու իշխանությամբ։


քանի որ այս մարդիկ Դավթի օրերից, երբ երգիչների իշխանն ու առաջնորդն էր Ասափը, սաղմոսներ էին երգում, նվագում և փառաբանում Աստծուն։


Ղևտացիներն էին Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան և նրանց եղբայրները,


ես եմ կյանքը, ես եմ, որ մեռա, և ահավասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից. ամեն։ Եվ ունեմ մահվան ու դժոխքի բանալիները։


Որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փա՜ռք նրան։ Ամեն։


Այլապես, եթե հոգով օրհնաբանես, նա, ով անտեղյակ մարդու վիճակում է, քո գոհաբանությանն ինչպե՞ս կասի «Ամեն», որովհետև ինչ որ դու ասում ես, նա չի հասկանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ