Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Թող ամբողջ երկիրը վախենա նրանից, թող երկիրը հաստատուն մնա և չսասանվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ, Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:30
15 Խաչաձեւ Հղումներ  

Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ քաղցր է Տերը։ Երանելի է այն մարդը, որ նրան է հուսացել։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։


Սաղմոս Դավթի՝ չորեքշաբթի օրվա Աստվա՛ծ վրեժխնդիր, Տե՛ր, Աստվա՛ծ վրեժխնդիր, հայտնվեցիր։


Նա է ամեն ինչից առաջ, և ամեն ինչ նրանով է ամբողջական։


Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։


Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու,


Որովհետև դու ես Բարձրյալը ողջ երկրի վրա. Անչափ վեր եղար բոլոր կուռքերից։


Քանզի մեծ է Տերը, հույժ օրհնյալ և բոլոր աստվածներից ավելի ահավոր,


Օրհնաբանի՛ր Տիրոջը, երկի՛ր բովանդակ, օրըստօրե պատմե՛ք նրա կատարած փրկագործությունը։


Տիրո՛ջը տվեք իր անվան փառքը, ընծանե՛ր բերեք ու մատուցե՛ք նրա առաջ, երկրպագե՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում։


Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»։


Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։


Սաղմոս Դավթի՝ խոստովանության Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ