դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։
Ա Կորնթացիներին 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղբայրնե՛ր, չեմ ուզում մոռանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին, բոլորն էլ ծովով անցան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղբայրնե՛ր, չեմ ուզում անտեղյակ լինեք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի ներքո էին ու բոլորն էլ ծովով անցան։ |
դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։
Երկիրը շաղախվեց նրանց արյունով Եվ պղծվեց նրանց գործերով, Որովհետև պոռնկացան իրենց ընթացքով։
Թող խոստովանեն քեզ ժողովուրդները, Աստվա՛ծ, Թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
Իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքի վրայով, և ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։
Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները գնում էին իրենց ամբողջ բազմությամբ,
և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։
Եիրովթից մեկնեցին և ծովի միջով անցան դեպի անապատ, անապատի միջով երեք օրվա ճանապարհ կտրեցին և բանակեցին Դառն աղբյուրների մոտ։
Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, որտեղ արժան է երկրպագել»։
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, անտեղյակ լինեք, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ (և մինչև հիմա արգելքներ ունեցա), որպեսզի ձեր մեջ ևս վաստակ ունենամ, ինչպես ուրիշ ազգերի մեջ։
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
որ ձեր ճանապարհին ընթանում է ձեր առջևից, ձեզ համար տեղ ընտրում, գիշերը առաջնորդում ձեզ հրով, իսկ ցերեկը՝ ամպով, ցույց տալով ձեզ այն ճանապարհը, որով պիտի գնաք”»։
Հավատո՛վ անցան Կարմիր ծովով, որպես թե ցամաք երկիր լիներ, մինչ եգիպտացիները, նույնը փորձելով, խեղդվեցին։