Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 9:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա և լուսավորի այն ճանապարհը, որով գնում էին։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 9:19
23 Խաչաձեւ Հղումներ  

Դու էլ նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, և նեղեցին նրանց։ Ապա իրենց նեղության ժամանակ աղաղակեցին քեզ, և դու երկնքից լսեցիր նրանց և բազում գթությամբ ու ողորմությամբ փրկեցիր նրանց և ազատեցիր նրանց իրենց նեղողների ձեռքից։


«Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չեմ փոփոխվում։ Բայց դուք, Հակոբի՛ որդիներ, հեռու չմնացիք


Ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սյունով, իսկ գիշերը՝ հրի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը, որով գնում էին։


և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։


Դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից նրանց դուրս բերեցի նրանց առջև։


Եվ դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից և որոնց առջև նրանց դուրս բերեցի։


Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։


«Հիշի՛ր դա, Հակո՛բ, նաև դու, Իսրայե՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, և դու, Իսրայե՛լ, մի՛ մոռացիր ինձ։


Սակայն դու քո բազում գթության և ողորմության պատճառով իսպառ չլքեցիր նրանց և նրանց մերժելով չհեռացրիր քեզանից, որովհետև դու հզոր ես, գթած և ողորմած, երկայնամիտ և բազումողորմ։


Տերն իր մեծ անվան համար իր ժողովրդին չի լքի, քանի որ Տերը բարեհաճությամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։


որովհետև Իսրայելի որդիների ողջ երթի ընթացքում ցերեկները խորանի վրա Տիրոջ ամպն էր, գիշերները՝ կրակ։


Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։


Սակայն աչքս նրանց խնայեց, այնպես որ նրանց չջնջեցի և անապատում նրանց վերջը չտվեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ