Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, որտեղ արժան է երկրպագել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:20
20 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։


Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեց։ Նա Տիրոջը կանչեց, և Տերը լսեց ու պատասխան տվեց նրան՝ երկնքից ողջակեզի զոհասեղանին կրակ իջեցնելով և ողջակեզներն այրելով։


Դավիթն ասաց. «Այս է Տիրոջ՝ Աստծու տունը, և այս է ողջակեզների զոհասեղանը Իսրայելի համար»։


Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։


Այդ նույն գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այդ տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերությունների տուն։


Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այստեղ լինի, և իմ աչքերն ու սիրտն ընդմիշտ այստեղ լինեն։


Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։


Բայց չընդունեցին նրան, որովհետև նա ուղևորվում էր դեպի Երուսաղեմ։


Մի՞թե դու ավելի մեծ մեկն ես, քան մեր հայր Հակոբը, որ ջրհորը մեզ է տվել, և ինքը, իր որդիներն ու հոտերն էլ խմել են սրանից»։


Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, դեպի ուր անցնում ես Հորդանան գետով, որպեսզի ժառանգես այն, ապա օրհնությունները կանչիր Գարիզին լեռան վրա և անեծքները՝ Գեբաղ լեռան վրա։


«Երբ Հորդանանն անցնեք, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի և Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ