Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 որ ձեր ճանապարհին ընթանում է ձեր առջևից, ձեզ համար տեղ ընտրում, գիշերը առաջնորդում ձեզ հրով, իսկ ցերեկը՝ ամպով, ցույց տալով ձեզ այն ճանապարհը, որով պիտի գնաք”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 որ ձեր առջևից գնում էր ձեր ճանապարհին, որպեսզի ձեզ համար վրաններ խփելու մի տեղ որոնի և որպեսզի ձեր գնալու ճանապարհը ցույց տա ձեզ գիշերը կրակով, իսկ ցերեկը՝ ամպով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:33
16 Խաչաձեւ Հղումներ  

Ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սյունով, իսկ գիշերը՝ հրի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը, որով գնում էին։


Երկիրը շաղախվեց նրանց արյունով Եվ պղծվեց նրանց գործերով, Որովհետև պոռնկացան իրենց ընթացքով։


Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։


Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։


Այսպես է ասում Տերը. «Այնտեղ՝ անապատում, նրանք հանդիպեցին տապի և սուսերով սպանվողների»։ Հեռացե՛ք, մի՛ բնաջնջեք Իսրայելը։


այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։


Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։


Երբ մեկնեցին Տիրոջ լեռից, երեք օրվա ճանապարհ անցան։ Այդ երեք օրերի ընթացքում Տիրոջ Ուխտի տապանակը գնում էր առջևից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։


և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ