38 Իսկ եթե մեկն այն անտեսի, ինքն էլ կանտեսվի։
38 Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։
Մի՛ տվեք սրբությունը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։
Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։
Եփրեմը հաղորդ դարձավ կուռքերին, իր անձին գայթակղություն բերեց։
Եթե մեկը կարծում է, թե ինքը մարգարե կամ հոգևոր անձ է, թող իմանա, որ Տիրոջ պատվերն է այն, ինչ գրեցի ձեզ։
Հետևաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և մի՛ արգելեք լեզուներով խոսելը։