Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 11:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 որովհետև, եթե Աստված բուն ճյուղերը չխնայեց, քեզ թերևս երբեք չխնայի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 որովհետև եթե Աստված բուն ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 11:21
10 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։


Այսպես է ասում Տերը. «Ահա նրանք, ում թույլատրված չէր բաժակից խմել, խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չես արդարանա, այլ խմելով պիտի հարբես,


Եթե որոշ ճյուղեր կտրվեցին, իսկ դու, որ մի վայրի ձիթենի էիր, նրանց փոխարեն պատվաստվեցիր և հաղորդակից եղար արմատին ու ձիթենու պարարտությանը, մի պարծեցի՛ր այդ ճյուղերի դեմ։


Հիմա պիտի ասես. «Ճյուղերը կտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։


Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.


Արդ, տե՛ս Աստծու բարությունն ու խստությունը. կործանվածների հանդեպ՝ խստություն, և քո հանդեպ՝ Աստծու բարություն, եթե հավատարիմ մնաս այս բարությանը, այլապես դու ևս կկտրվես։


Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։


Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ