Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, դուք թեև գործել եք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջից մի՛ խոտորվեք և Տիրոջը ծառայե՛ք ձեր ամբողջ սրտով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սամուելը ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցեք. թեև դուք գործել եք այս բոլոր չարիքները, սակայն մի՛ խոտորվեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով ծառայե՛ք Տիրոջը։ |
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Երեսդ մի՛ դարձրու ինձանից. Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը, Այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ։
Պաշտի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և ես կօրհնեմ քո հացը և քո ջուրը և ձեզնից կվանեմ հիվանդությունները։
Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք եք գործել, բայց ես հիմա կբարձրանամ Աստծու մոտ, որպեսզի ձեր մեղքերի համար քավություն խնդրեմ»։
«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-
«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր սրտերը, և մեղք գործեք՝ օտար աստվածների պաշտելով ու երկրպագելով նրանց։
Գիտեմ, որ իմ մահվանից հետո անպայման անօրենություններ եք անելու, շեղվելու եք այն ճանապարհից, որ ես ձեզ պատվիրեցի, և վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետև չար գործ եք կատարելու Տիրոջ առջև՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու եք նրան»։
Ուստի շա՛տ զորացեք և զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ նրանից աջ կամ ձախ չխոտորվեք։
Երկյուղով ու հեզությամբ մաքուր խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոսով.
Բոլորն ասացին Սամուելին. «Աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ծառաների համար, որ չմեռնենք, քանի որ մեզ համար թագավոր ուզելով՝ մեր գործած բոլոր մեղքերի վրա այդ չարիքն էլ ենք ավելացրել»։