Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 23:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ուստի շա՛տ զորացեք և զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ նրանից աջ կամ ձախ չխոտորվեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուրեմն շատ վճռակա՛ն եղեք, որ պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ դրանից աջ կամ ձախ չխոտորվեք,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 23:6
14 Խաչաձեւ Հղումներ  

պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։


Երեսդ մի՛ դարձրու ինձանից. Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը, Այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ։


Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։


Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։


որպեսզի չմեծամտանա իր եղբայրների մոտ, պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի, որպեսզի իր իշխանությունը, ինքը և իր որդիները երկարակյաց լինեն Իսրայելի որդիների մեջ»։


Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։


Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։


դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ