Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 3:1
34 Խաչաձեւ Հղումներ  

Պոռնկացար նաև քեզ սահմանակից Եգիպտոսի որդիների հետ, պոռնկացար բազմիցս, որպեսզի ինձ բարկացնես։


«Եթե Իսրայելը վերադառնալու է դեպի ինձ, թող վերադառնա,- ասում է Տերը,- եթե հանուն Երուսաղեմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի կուռքերի անունները, վախենա ինձնից


Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։


Կասես նրանց. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք դեպի ինձ,- ասում է Զորությունների Տերը,- և կդառնամ դեպի ձեզ,- ասում է Զորությունների Տերը։-


Տիրոջ խոսքերի սկիզբը՝ Ովսեեին։ Տերն ասաց Ովսեեին. «Գնա՛, դու քեզ համար պոռնկացող կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը պոռնկանալով հեռանալու է Տիրոջից»։


Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։


«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։


Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։


Ինչպե՞ս ես ասում. “Չեմ պղծվել և չեմ գնացել Բահաղի հետևից”։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում և իմացի՛ր, թե ի՛նչ ես արել։


Հարճը նրանից խորշեց և գնաց իր հոր տունը՝ Հուդայի Բեթղեհեմ քաղաքը, և այնտեղ մնաց երեք ամիս։


Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,


Դարձե՛ք, որդինե՛ր, դարձե՛ք, և ես կբուժեմ ձեր վերքերը»։ Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես Տերը՝ մեր Աստվածը։


Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։


Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։


ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։


Արդարև ասվել է. «Ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։


Օրհնեց նրանց, և շատ բազմացան, Եվ նրանց անասունները չպակասեցին։


Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։


Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։


Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։


Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։


Ինչպե՞ս վարվեմ քո դուստրերի հետ,- ասում է Ամենակալ Տերը,- այն ամենից հետո, որ գործեցիր պոռնիկ կնոջ պես, քանի որ բազմիցս պոռնկացար


“Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր Տիրոջ պատգամները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ