Բ ՕՐԵՆՔ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ16 Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր սրտերը, և մեղք գործեք՝ օտար աստվածների պաշտելով ու երկրպագելով նրանց։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ16 Զգո՛ւյշ եղեք. միգուցե ձեր սիրտը խաբվի, և դուք խոտորվելով օտար աստվածների պաշտեք և երկրպագեք նրանց։ Տես գլուխը |
Տեսա նաև գահեր, որոնց վրա նստեցին նրանք, ում իշխանություն տրվեց դատելու։ Տեսա նաև այն հոգիներին, որոնք Հիսուսին և Աստծու խոսքին իրենց տված վկայության համար չարչարվել էին, և որոնք չերկրպագեցին գազանին ու նրա պատկերին և չստացան նրա դրոշմն իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրա. նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի։